27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նրանք հավերժ գրկեցին հողը հայրենի…»

Հայրենիքը պաշտպանելը, անշուշ՛տ, սուրբ և պատվավոր գործ է, կյանքի եւ արյան գնով անառիկ է պահում մեր երկրի սահմաններն ու Հայոց պետականությունը։; Նրանք հավերժ գրկեցին հողը հայրենի: Մեր հզոր արծիվները:  Իսկ ՁԵՐ խոստումները ո՞վ պիտի կկատարի, Տված երդումներդ ո՞վ պիտի պահի։ Վե՛ր կացեք , ո՛վ իմ հերոսներ
2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ ղարաբաղա — ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը:

Արդյունքում զոհվեց ամբողջ անձնակազմը՝ Մայոր Սերգեյ Սահակյանը, Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը եւ Լեյտենանտ Ազատ Սահակյանը:Մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր: Ամուսնացած էր, ուներ երեք որդի: Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր: Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը 25 տարեկան էր, լեյտենանտ Ազատ Սահակյանը՝ 22 :

Երեք օդաչուներն էլ ավարտել էին Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ավիացիայի ինստիտուտը, ծառայում էին հայկական բանակի ռազմաօդային ուժերում

Սուսաննա Իսահակյանի գրառումը 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ