27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում նախագահին տեսնել ԱԺ-ում, ապա ասեմ՝ նման հնարավորություն ունեցել է, բայց բաց է թողել. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում Նիկոլ Փաշինյանի կարծիքը, որ Ազգային ժողովի  խորհրդարանակնները չպետք է մասնակցեն  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը:

«Չեմ կիսում ոչ թե այն պատճառով, որ ինքը ընդդիմադիր է, ես՝ իշխանություն, ու մեխանիկորեն դեմ եմ, այլ, որովհետև, իր կարծիքն օբյեկտիվ չէ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրությանը, որը նա ուղարկել է ՀՀ ԱԺ նախագահին:

ԱԺ փոխնախագահի խոսքով, ըստ ՀՀ սահմանադրության, ՀՀ նախագահը պետության գլուխն է, ուստի, նախագահն իրավունք ունի թե’ դատական, թե’ գործադիր, թե’ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին հրավիրել իր մոտ խորհրդակցության:

«Եվ այդ ներկայացուցիչների սուր պարտականությունն է  ներկայանալ այդ  խորհրդակցությունններին ու պետության գլխի հետ քննարկել հարցեր»,- ասաց նա:

«Եթե Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում  պարոն նախագահին տեսնել Ազգային ժողովում, ապա պետք է ասեմ, որ ինքը նման հնարավորություն ունեցել է, բայց բաց է թողել: 2017-ի մայիսի 18-ին ՀՀ նախագահն ԱԺ-ում հանդես եկավ ծրագրային ելույթով, սակայն Նիկոլ Փաշինյանն ու  նրա գլխավորած խմբակցությունը չմասնակցեցին նիստի այդ հատվածին, ուստի, ես չեմ կիսում Փաշինյանի կարծիքը  ու ԱԺ խորհրդի բոլոր անդամներին կոչ եմ անում առաջնորդվելՀՀ սահմանդրությամբ ու օրենսդրությամբ ու մասնակցել խորհդրակցությանը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին՝ եթե «Ելք»-ը և «Ելք»-ի կոչին հետևողները հրաժարվեն մասնակցել խորհրդակցությանը, հնարավո՞ր է այն հետաձգվի, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց.

«Ինչո՞ւ պետք է  հետաձգվի, ես իրավասություն չունեմ պարոն նախագահի փոխարեն կարծիք արտահայտել, բայց խորհրդակցությունը նշանակված է ու խորհրակցությանը պետք է մասնակցել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ