17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ղարաբաղի ապագան Հայաստանի կազմում է. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը նպատակահարմար չէ:

Քաղաքագետի դիտարկմամբ` Հայաստանը պետք է լինի ոչ թե առաջին, այլ 2-րդ երկիրը, որը կճանաչի ԼՂ անկախությունը: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` սաֆարովյան ճգնաժամից հետո Հայաստանը կարող է սպառնալ Ադրբեջանին դուրս գալ բանակցություններից` օգտագործելով “Սաֆարովի գործը” որպես խաղաքարտ: Ռիչարդ  Կիրակոսյանի դիտարկմամբ` Ղարաբաղն այսօր թե դեմոկրատական, թե սոցիալ-տնտեսական զարգացման առումով անկախ պետություն լինելու հնարավորություն չունի:

“Ես Ղարաբաղի ապագան տեսնում եմ Հայաստանի կազմում”,-նշեց քաղաքագետը ու հավելեց, որ Ղարաբաղի կարգավիճակի առումով` այն, ինչ այսօր մենք ունենք, արդեն իսկ ձեռքբերում է, եւ Ղարաբաղն այլեւս երբեք չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ