Անհրաժեշտ է օգնություն
Հունվարի 1-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 4 շենքի ջրագիծը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում է շենքի նկուղը. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին տեղի ուժերով փակել է ջրի փականը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կատարել են ջրահեռացման աշխատանքներ (40 քմ, ջրի մակարդակը՝ 0,7 մ):