«Ես չեմ չարացել ու շարունակում եմ հավատալ մարդուն…».23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալը`Սերժ Սարգսյանին
«Վայրկյաններ էի հաշվում, որ Նոր տարին իմ ընտանիքում նշեմ: Երազումս ժամացույցը կանգնել էր ու ես հավատում էի, որ կկանգնի իմ կյանքի բանտային հատվածը ու ես տուն կգնամ: 23 տարի հետո պատկերացնում էի վերադարձս….»,-Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը:
Ստեփան Գրիգորյանը վաղուց զղջացել է իր կատարած հանցանքի համար: Նա ներում է խնդրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:
Նշենք, որ ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանին:
«23 անգամ Նոր տարի եմ նշել բախտակից ընկերներիս հետ: Խցում փոքրիկ տոնածառ ենք զարդարել, փուչիկներ փչել ու տանից ուղարկված ուտելիքով իրար ասել ենք` շնորհավոր: Բոլորս իրար նույն բառով ենք բարեմաղթել ազատություն»,-ասում է ցմահ դատապարտյալը:
Ստեփան Գրիգորյանը բացահայտում է.«Առանց հավատի չի կարելի ապրել: Ես չեմ չարացել ու շարունակում եմ հավատալ մարդուն: Ես գիտեմ, որ սխալվել եմ, բայց 23 տարվա տառապանք-պատժից հետո ուզում եմ գրկել ընտանիքիս…Ես Ձեզ սիրում եմ հարազատներս, մարդիկ, հայեր…ուզում եմ խաղաղության մեջ ապրեք ու կարողանաք իրար սիրել, գրկել…»,-հուզվեց Ստեփան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:
Ստեփան Գրիգորյանի բոլոր դիմումները մերժվել են: