Հանուն հայրենիքի զոհված Մանչի մայրը ծնեց Նարեկին
Նարեկն, որ կյանքի խորհրդանիշն է
Վառեցիր մի լու՜յս իմ հոգու խորքում.
Տվեցիր ինձ հույս, որ ապրե՜մ կյանքում…
Հայ առյուծասի՛րտ մայր `սիրելի Թերեզա որդիդ փառքով կերտելով Արցախյան հաղթանակը՝ մեր նորօրյա պատմության՝ հենասյունն եք այսօր՝ ազգին նվիրաբերվող ձեր զավակով;
Ապրեց հերոս մայրը`գյումրեցին,,,
Միհրանի (Մանչ) մայրը՝ Թերեզա Մարգարյանը, որդու կորստյան ահավոր ցավն իր սրտում, հայրենասեր հայուհին կայացրել է՝ նոր արու զավակ ունենալ՝ ի հիշատակ իր 20-ամյա զինվոր տղայի և ի հեճուկս մահի: Որդին ի՛ր սխրանքը կատարեց, մայրը՝ իր Միհրանի զոհվելուց հետո 2013թ Ապրիլի 1-ին , լույս աշխարհ բերեց արու զավակ: Նրան Նարեկ կոչեցին, որ Աստծո օրհնանքը հովանի լինի հանուն հայրենյաց զոհվածի նորածին եղբորը:Գիտե՞ս՝ դժվար է եղել շատ, բայց հպարտ եմ ես,որ սարսափելի կորուստից հետո նորից ոտքի կանգնեցին ու ապրեցին: Հպարտ եմ, որ գյումրեցի կինը հողին հանձնեց իր զավակին, բայց նորից ուժ գտավ իր մեջ, նորից ծնեց, նորից քաջ զինվոր ; Նրանց ընտանիքի մի մասն են դարձել սիրելի Աղունիկ Ղուկասյանը և Անահիտ Առաքելյանը;Սգում ենք յուրաքանչյուր մեռնողի համար, և ուրախանում՝ ամեն մի նոր ծնվողի համար:
Դու ` իմ արյունոտվող,չսպիացող վերք անմեղս~ հերոս ՄԻՀՐԱՆՍ;
Գիտես տղաս քո եղբոր`Նարեկի հետ հետ այցելում են քո շիրիմին արտասուքով ցողված ծաղիկներ են դնում և ափով ծածկում եմ մի բուռ հող,որ չմրսես ձմռան ցրտում ,որ խնկարկվես ու օրհնվես հավիտյանս ,այն հեռավոր աստվածների;
Փա’ռք ձեզ նահատակ ՝խոնարհ հերոս,
Դուք ընկաք կռվում ՝որ հանգիստ քնենք,
Թող մեր ապագան կերտի նոր դարեր,,,,