20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Պատժելու է

«Մնացական Պարակշիեւն ու Հայկ Պետրոսյանը դավաճանել են մեզ եւ նրանց պատժելու ենք»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով իր նախկին թիմակիցներին, որոնք ավագանու առաջին նիստից հետո խմբակցությունից դուրս եկան:

«Մենք մեր գործի մեջ ենք, այն պարտականությունները, պարտավորությունները, որ ստանձնել էինք, կյանքի ենք կոչում, մեր պարտականություններից չենք շեղվել, իսկ ցանկացած շեղվող ոչ միայն համապատասխան գնահատական կստանա մեզնից, այլեւ կպատժվի: Պարակշիեւն ու Պետրոսյանը դավաճանել են մեր ծրագրին, նրանք պատժվելու են եւ նրանց պատժում ենք մենք»,- աընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ