Սուրբ Ծնունդը պետք է նշել դեկտեմբերի 25-ին և ոչ թե հունվարի 6-ին
Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտը Բագրատյանը կարծում է, որ Սուրբ Ծնունդը պետք է նշել դեկտեմբերի 25-ին և ոչ թե հունվարի 6-ին, ինչպես ընդունված է Հայաստանում:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մոտենում է Ամանորը։ Բոլորին բացիկներ եմ ուղարկում. շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր։ Ինձ խնդրում են բացատրել՝ ի՞նչու ոչ հակառակը՝ Ամանոր և նոր ապա Սուրբ Ծնունդ։ Սիրելիներս, նախ, պիտի Ծնունդը լինի, պետք է Քրիստոսը ծնվի, որ Ամանոր լինի։ Առանց Սուրբ Ծննդի ի՞նչ Ամանոր։ Այլ բան է Հայ առաքելական եկեղեցին։
Մենք 100 տարի առաջ ընդունել ենք Գրիգորյան օրացույցը (տոմարը)։ Դրանով օրացույցը 11 օրով տեղաշարժվել է։ Հիմա այն բոլորն են ընդունել։ Բայց ահա Սուրբ Ծննդի օրը Հայ առաքելական եկեղեցին շարունակում է համարել հունվարի 6-ը։ Վերջին տասնամյակներին բոլոր արևելաքրիստոնեական երկրները Սուրբ Ծնունդ են համարում նաև դեկտեմբերի 25-ը։ Մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ թարս է»։