Արմատական փոփոխություն և ակտիվություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց 2006 թականի սունվեցիայի կարգում փոփոխություն իրականացման վերաբերյալ նախագիծ: «Պարո՛ն վարչապետ, խնդիրը վերաբերում է ընդհանուր տրամաբանությանը՝ ավելին ավելիով, համայնքների ֆոնդային բյուջեները մեծացնելու և սարքավորումների վրա ծախսերը մեծացնելու հնարավորությանը»,-ասաց նա:
Ըստ այդմ, փոփոխություն է կատարվում միայն մեկ կետվ, ըստ որի համայնքներին հատուկ կարգով սունվեցիա են տրամադրում, եթե համայնքը ներկայացնում է ծրագիր, մասնակցություն է ցուցաբերում դրան՝ ամենաքիչը հիսուն տոկոսի չափով, մնացածը պետւթյունը կարողանում է լրացնելլ եթե ծրագիրը անցնում է իր փուլերը: «Մենք հաշվարկում ենք, որ այս մեխանիզմով կապիտալ ծախսեը և սարքարքավորումների գնումը համայնքներում կմեծացնենք տասնապատիկ անգամ այսօրվա գործող չափերի համեմատ, քանի որ շատ փոքր ծավալ է կազմում»,-ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնաբանելով աաաջարկությունը նշեց, որ վերջերս մարզպետների հետ հանդիպման ժամանակ շատ հստակ ձևակերպել են, թե սեփական եկամուտները որքանով պետք է աճեն: «Շատ հստակ ձևակերպել ենք, որ սանմաքրման և աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսափակ, պատկերացնելու համար մենք երկու երրորդից ավելին ,եթե ոչ ավելին սուբսիդավորում ենք և այլ ֆինանսական կարգապահության հետ կապված խնդիներ: Այս պարագայում մենք կանխատեսում ենք, որ եթե համայնքը իր սեփական միջոցներից և այն սուբսիդավորումից, որը համահարթեցմամբ տալիս ենք իրեն, որոշի կապիտալ ֆունդամենտալ ծախսեր անի համայնքում և ֆոնդայի բյուջետավորման գնա, մենք լրացուցիչ իրեն գումար ենք տալու»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ իրականում սրանով 2018 թվականին կարող են բավականին մեծ արդյունք ստանալ, քանի որ սեփական եկամուտը աճում է: «Այսինքն՝ մենք ակնկալում ենք այստեղ որոշակի արմատական փոփոխություն և ակտիվություն»,-հավելեց նա: