01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու է Դավիթ Հարությունյանը կողմ քվեարկել

”Հաշվիչ հանձնաժողովն ընդամենը կատարում է գործողություն` հաշվում է: Իհարկե, կան դեպքեր, երբ հաշվիչ հանձնաժողովը պետք է որոշում ընդունի քվեարկության միջոցով”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե համաձայն է ընդդիմության այն մոտեցման հետ, որ հաշվիձ հանձնոժողովի գործողությունները ոչ օրինական էին:

՛՛Հաշվիչ հանձնաժողովը, մասնավորապես, պետք է որոշի, թե երբ պետք է լինի քվեարկությունը կամ տվյալ քվեաթերթիկը կողմ է, թե դեմ է, կամ էլ, ի վերջո, ով ընտրվեց:

Ի տարբերություն դրա` ԱԺ նիստում անցավ որոշումը, թե չանցավ, որոշումը կայացնում է նիստը նախագահողը, տվյալ պարագայում միակ գործողությունը, որը պետք է կատարի հանձնաժողովը, դա ձայների հաշվարկն է, և դա իմ կարծիքով՝ չի պահանջում որևէ որոշման ընդունում՛՛,-բացատրեց ՀՀԿ պատգամավորը:

 Դիտարկմանը, թե ընդդիմությունը պատրաստվում է դիմել ՍԴ, արդյոք դա համար բավարար հիմքեր չկան իրավական տեսանկյունից, Դ. Հարությւոնյանն ասաց, որ ինքը հիմքեր չի տեսնում ոչ միայն բովանդակային առումով, այլ նաև Սահմանադրական դատարանի օրենքի տեսանկյունից ևս, որովհետև, ըստ նրա, ի տարբերություն օրենքների, միջազգային պայմանագրերի վավերացումը կարող է վիճարկվել ՍԴ-ում միմիայն այն դեպքոմ, երբ խախտվել են Սահմանադրությամբ սահմանված պահանջները: Իսկ թե որանով է օրինական այս վավերացումը, երբ խոհրդարանական ուժերի մեծամասնությունը դեմ է եղել դրան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. ՛՛Առհասարակ, ցանկացած ժողովրդավարական երկրում որոշումներն ընդունվում են մեծամասնութամբ, տվյալ պարագայում խոսքը վերաբերում է մեծամասնությանը, ընդ որում՝ քվորումի առկայության պարագայում՛՛:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշ բացասական հանգամանքներ նկատել ու բարձրաձայնել է այդ համաձայնագրերում, սակայն, իր կարծիքով, դրականը գերակշռող է եղել, այդ պատճառով էլ կողմ է քվեարկել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ