19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կկանոնակարգվի Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը։ «Շրջանակային այս համաձայնագիրը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Համաձայնագրի դրույթները նկատի են առնվում ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ «Համաձայնագիրը կանոնակարգում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը, կարևորվում ու խարխուսվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը »,-ընդգծեց  նախարարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ