18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կանանց բռնության դեմ պայքարի հարցում առաջ են գնում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին որոշման նախագիծը։ «Այս կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին, պրակտիկորեն բացի ԵԽ երկու անդամներից, բոլոր երկրները ստորագրել են այս կոնվեցիան»,-հայտնեց նա։

Նախարարը կառավարությանն առաջարկեց, որպեսզի Հայաստանն էլ ստորագրի այս կոնվենցիան։ «Մանրամասն չեմ ուզում խոսել, որովհետև որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք ընտանեկան բռնության կանխարգելման ու զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագծի հետ կապված, սկզբունքորեն բուն դրույթներն այդ օրենքի վերցված են այս կոնվենցիայից »,-ասաց նա։ Նախարարի խոսքով՝ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված Հայաստանը առաջարկում է վերապահում կատարել, ու մի շարք դրույթներ ՀՀ-ում չեն տարածվելու։ «Սա պայմանավորված է մեր իրավական համակարգի առանձնահատկություններով»,-նշեց Արդարադատության նախարարը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ