30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Իսլամական պետությունը» փորձե՞լ է մուտք գործել Հայաստան. Առավոտ

Վստահելի աղբյուրից «Առավոտին» հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կող­մից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամ­ներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:

Հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաս­տանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել, որը «Իսլամական պետության» անդամ է: Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժա­մանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ