Պարն ինձ համար կենսակերպ է․ Արշակ Ամիրյան
Henaran.am-ի զրուցակիցը պարուսույց Արշակ Ամիրյանն է։
-Արշա՛կ, պատմե՛ք Ձեր մասին։ Քանի տարեկան էիք, երբ սկսեցիք պարարվեստով զբաղվել։
-8 տարեկան էի, երբ գնացի պարի՝ Աղասի Շաբոյանի «Արագած» համույթ։ Համույթի գեղարվեստական ղեկավարը Համլետ Հակոբյանն էր․ ես եղել եմ նրա սանը, նա է եղել իմ վարպետը և ես հպարտ եմ դրա համար, խոնարհվում եմ նրա առաջ։
-Մասնագիտական բարձրագույն կրթություն ստացե՞լ եք։
-Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինսիտուտի պարավեստի ֆակուլտետի Գյումրու մասնաճյուղը, իսկ ավարտելուց հետո տեղափոխվեցի Երևան և ընդունվեցի Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարավեստի մանկավարժության անբիոնը, որից հետո մասնագիտական նոր փուլ սկսվեց ինձ մոտ։ Ինձ համար հիշարժան էր, երբ առաջին անգամ մասնագիտական պրակտիկա անցա ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային համույթում, որի գեղարվեստական ղեկավարտը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյան է։ Այդ ընթացքում ես ծանոթացա պարարվեստի այնպիսի նվիրյալների հետ, ինչպիսիք են Արտյուշա Կարապետյանը, Սուրեն Գյանջումյանը, Գոհար Աբրահամյանը, Գագիկ Կարապետյանը, Բորիս Գևորգյանը, Ստեփան Գևորգյանը և այլ տաղանդաշատ անձինք։
Ես խորհին շնորհակալությունս եմ հայտնում բոլորից, ովքեր ինձ հարստացրին այնպիսի գիտելիքներով, որոնք մինչև օրս օգտագործում եմ նոր պարաբեմադրություններում։ Պարն ինձ համար կենսակերպ է։
-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք դառնալ պարուսույց։ Այժմ որտե՞ղ եք դասավանդում, Ձեր սաները քանի՞սն են։
– Պարարվեստով զբաղվելու տարիներին ի՞նչ հաջողությունների եք հասել, ի՞նչ մրցանակների եք արժանացել։
Բայց, պետք է շեշտեմ՝ ինձ համար ամենակարևոր և հիշարժան համերգը եղել է 2016 թ․ Հայաստանի Ազգային օպերայի և բալետի թատրոնի բեմում՝ «Բերդ» պարային անսամբլի հետ, երբ նախ մասնակցեցինք Սարդարապատի հերոսամարտին նվիրված համերգին, հետո տեղի ունեցավ մեր ավարտական համերգը՝ «Ոգու մարտակոչ» խորհագրով՝ բալետմաստեր Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ․ դա աննկարագրելի օր էր։ Նշեմ, որ առաջիկայում պատրաստվում եմ ընդունվել ասպիրանտուրա։