Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այդ մասին տեղեկանում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից: