16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

“Օգնիր եղբորդ”. սիրիահայությանն օգնելու նպատակով հաշվեհամար է բացվել

Մոտ օրերս Հայաստանի և Արցախի կողմից Սիրիա կուղարկվի առաջին ինքնաթիռը, որը հումանիտար աջակցություն է տրմադրելու սիրիահայերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

՛՛Սիրիայի մեր հայրենակիցները անպաշտպան չեն, սակայն կան նաև չքավոր ընտանիքներ, որոնց օգնելու պարտականությունը Հայաստանի վրա է՛՛,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հավելեց, որ սիրիահայերը սննդի, դեղորայքի կարիք ունեն, և ՀՅԴ-ի ու բազմաթիվ ՀԿ-ների աջակցությամբ ՛՛Օգնիր եղբորդ՛՛ կարգախոսի ներքո այդ ամենը կհասնի Սիրիա: Բացված է հաշվեհամար, և բազմաթիվ գործարարներ արդեն համաձայնել են գումար հատկացնել այս նպատակով: Հսկայական օգնություն է ցուցաբերել նաև Արցախը:

Վահան Հովհաննիսյանը նշեց նաև, որ ամեն ինչ բաց է լինելու և որ  նախաձեռնությունը քաղաքական բնույթ չի կրում, նկատելով, որ Հայաստանի Հանրապետությունն ու մասնավորապես Սփյուռքի նախարարությունն էլ  պետք է կազմակերպեն Սիրիայից Հայաստան ժամանած հայերի բնակության հետ կապված հարցերը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ