« Ունենանք մարդկություն և չունենանք ստրկություն».Միայնակ գայլի շնորհավորանքը/տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։
Նիստի ավարտին «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը ձեռքը վերցրեց խոսափողը և Նոր տարվա շնորհավորանք հնչեցրեց:
Կարգադրիչները փորձում էին հեռացնել նրան, անգամ խոսափողը անջատեցին, բայց նա շնորհավորեց հայ ազգի և հայ զինվորի նոր տարին:
«Իմ մարտական բոլոր ընկերներին շնորհավորում են՝ առաջին վաշտից մինչև 10-րդ վաշտը: Իմ զոհված ընկերներին եմ շնորհավորում: Ցանկանում եմ մյուս տարի մարդկության աճ գրանցվի: Ունենանք մարդկություն և չունենանք ստրկություն»,-հայտարարեց Խանդոյանը:
Նշենք, որ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 10-ը:
Մանրամասները՝ տեսանյութում: