13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Չի բացառվում, որ Թրամփն արտասանի ցեղասպանություն եզրույթը

«Եթե, իհարկե, թուրք-ամերիկյան հարաբերությունները զարգանան այս հեռանկարով, ապա չի բացառվում, որ էքսցենտրիկ պահվածքով առանձնացող Դոնալդ Թրամփը նաև արտաբերի ցեղասպանություն եզրույթը»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նա հորդորեց ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ Էրդողանը փորձում է դրոշակակիր դառնալ տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրությունների մասով:

Ստյոպա Սաֆարյանն այս համատեքստում նկատեց, որ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը ոչ միայն Իսրայելի «մասին» է, այլև՝ Իրանի, և նպատակ ունի կանխել այս երկրի ծավալումը մահմեդական աշխարհում` հատկապես, երբ Սիրիայում ռուսական  գործողությունների արդյունքում երկարաժամկետ կտրվածքով ամրապնդվել են Իրանի դիրքերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ