28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Կմեռնեմ, բայց հացադուլս չեմ դադարեցնի».«Սասնա ծռերի» անդամ/տեսանյութ/

«Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանը արդեն 10 օր հացադուլի մեջ է: Նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը այսօր՝ դեկտեմբերի 27-ին դիմեց գործով դատավոր Մեսրոպ Մակյանին, որպիսի վերջինս միջնորդի Բիլյանին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Փաստաբանը ընդգծեց, որ Արմեն Բիլյանը գտնվում է հացադուլավոր մարդուն հակացուցված մենախցում, որտեղ անմարդկային պայմաններ են:

Արմեն Բիլյանը նշեց, որ այս պահին դա իր գլխավոր պահանջն է.«Տեղափոխեք ինք «Արմավիր» ՔԿՀ : Ես կմեռնեմ, բայց հացադուլս չեմ դադարեցնի»:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, Սասնիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ