20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Նախաձեռնելու ենք եվրոպական որոշ երկրներում ցեղասպանության ճանաչման գործընթաց. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ասուլիսին հայտնեց, որ այս տարի նախաձեռնելու են մի քանի եվրոպական երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը: Նա հիշեցրեց, որ Չեխիան այս տարի ընդունեց այն: «Սա աննախադեպ հաջողություն էր՝ հաշվի առնելով, որ Չեխիան ավանդական ջերմ հարաբերություններ ուներ ադրբեջանցիների հետ:

Այս տարի նախաձեռնելու ենք եվրոպական որոշ երկրներում ցեղասպանության ճանաչման գործընթաց, չեմ կարող ասել, թե 2018-ին կունենա ավարտ, թե ոչ, բայց պետք է հիշենք, որ 2018-ը հոբելյանական է ՄԱԿ-ի կոնվենցիայի համար, 70-ամյակն է, Ցեղասպանության դատապարտման կոնվենցիան է, և այն պետք է համախմբի բոլոր քաղաքակիրթ պետություններին հանուն ժողովրդավարության, ընդդեմ ցեղասպանության երևույթի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թե հայոց ցեղասպանությունը, թե մյուսներն ունենան հստակ պատիժ»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ