Տարեկան Հայաստանից մեկ միլիարդ դոլար ենք փախցնում. Առավոտ
2018-19 թվականները ԵԱՏՄ-ի համար կարող են թռիչքաձեւ զարգացման տարիներ լինել: Այս մասին երեկ հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում հետազոտական-վերլուծական կենտրոնի» նախագահ Արամ Սաֆարյանը: Հարցին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելիս շատ էր խոսվում ռուսական մեծածավալ ներդրումների մասին, որոնք, սակայն, այդպես էլ իրականություն չեն դառնում, Արամ Սաֆարյանը պատասխանեց.
«Ներդրումներ կան, դրանք մեծ չեն: Սպասելիքների շեմին ենք, քննարկումները դեռ ընթանում են: Թե ի՞նչ ծավալների կլինեն ներդրումները՝ կախված է նաեւ Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունից: Տարեկան Հայաստանից մեկ միլիարդ դոլար ենք փախցնում եւ ներդնում օֆշորային գոտիներում, բայց սպասում ենք մի քանի հարյուր միլիոնի ներդրումներ ՌԴ-ից, 160 միլիոնի էլ՝ ԵՄ-ից: Մեր գործարարները պետք է այս հարցի պատասխանը կարողանան տալ»:
Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում: