04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կադրային ջարդ. Ժողովուրդ

Հաջորդ տարի նախագահականում «կադրային ջարդ է» սպասվում, կրճատվելու է 159 հաստիք, եւ այ­սօրվա 417 աշխատակցից այնտեղ կմնա 258-ը: Պատճառը սահմանադրական փոփոխություններն են, եւ երբ Հայաստանն անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի, էապես կնվազեն նա­խագահի լիազորությունները, որոնք կպատվիրակվեն հանրապետության վարչապետին ու Աժ-ին:

Բայց դեռեւս որոշված չէ, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվելու: Օրաթերթի հարցմանն ի պա­տասխան՝ Սերժ Աարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշեց «Դեռ հայտնի չէ, թե ՀՀ նա­խագահի աշխատակազմի որ հաստիքներն են կրճատվելու»:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնա­վարման այս տարիներին նախագահական ապարատը գնալով ավելի ուռճացվեց, երբ  հերթով նախկին պաշ­տոնյաները թոշակի ուղարկվելու փոխարեն նշանակվում էին խորհրդական կամ օգնական:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ