«Վատը չի»․ Տարոն Մարգարյանը՝ տոնածառի մասին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծում է՝ Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառը «վատը չի»:
Այսօր Երևանի ավագանու նիստից հետո, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, Տարոն Մարգարյանը նշեց. «Եթե տոնածառն է մնացել քննարկման առարկա, դա նորմալ է, կենտրոնական տոնածառը փոխելու համար մեզ ահռելի գումարներ են հարկավոր, իսկ մենք այսօր անհրաժեշտ չենք գտնում այդքան մեծ գումար ծախսել, մենք բավարարվում ենք դրանով: Համոզված եմ, որ վատ տոնածառ չի եւ կարելի է էս տոնածառով էլ տոն պարգեւել երեւանցիներին եւ հյուրերին»: