01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանապետը նիստ էր հրավիրել

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

2013 թվականի 9 ամիսներին ՀՀ իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի  ընդհանուր վիճակի  վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը վերլուծեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման ընթացքն ու առանձնացրեց բնակչության ռիսկային խմբերը:

Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի տեղաշարժին ու տարածմանը՝  Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ թմրամոլության դեմ պայքարում օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությանը՝ նկատի ունենալով, որ թմրաբիզնեսը շատ արագ ու ճկուն փոփոխվում է, ինչպես օրենքը շրջանցելու հնարավորությունների, այնպես էլ շրջանառության մեջ նոր թմրատեսակներ, հատկապես սինթետիկ թմրամիջոցներ ներգրավելու առումով:

Վերլուծելով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում արձանագրված արդյունքները՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բոլոր պատկան մարմինների իրական համագործակցություն, քանի որ թմրամոլության հակազդման գործում թեկուզեւ մեկ օղակի թուլությունը բերում է ողջ մեխանիզմի խաթարման:

Միջգերատեսչական հանձնաժողովի 2012-2013 թթ. աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքների քննարկման ընթացքում գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրին իրականացված աշխատանքը, անդրադարձան համապատասխան ծառայությունների մեթոդական ու  տեխնիկական հագեցման, համագործակցության նոր եղանակների կիրառման եւ մի շարք այլ խնդիրների:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքը, միեւնույն ժամանակ կարեւորելով համագործակցության վերահսկման մեխանիզմների կատարելագործման, աշխատանքներն առարկայական դաշտ տեղափոխելու, ցանկացած ձեւականություն բացառելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը կրկին հրավիրեց հիմնախնդրի լրջությանն ու ռազմավարական նշանակությանը՝ ինչպես ողջ երկրի, այնպես էլ յուրաքանչյուր ընտանիքի եւ քաղաքացու համար:

Նիստի ավարտին հաստատվեց Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների 2014 թվականի պլանը եւ տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ