13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իրենք մեզ առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված միանձնյա որոշումը. Ուրիխանյանը՝ «Ելքից»

«Միշտ ասել ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի, հատկապես՝ ընդդիմադիր գործընկերների հետ բանակցել որևէ հարցի շուրջ, և միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել իրենց և այլ գործընկերների որոշումներին և դիրքորոշումներին, բայց իրենք բանակցությունների չգնացին մեզ հետ, իրենք մեզ առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված միանձնյա որոշումը, բնականաբար, մենք այդ հարցի շուրջ քննարկում չենք ունեցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ ի պատասխան հարցին, թե սատարելու են արդյոք «Ելքի» նախագահի թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին:

«Մենք միշտ բաց ենք ու պատրաստ ենք՝ բանակցելու ցանկացած հարցի շուրջ, երբ կլինի իրապես բանակցային իրավիճակ, այլ ոչ թե մեզ կառաջարկվի պատրաստի որոշում, այդ հարցի շուրջ էլ քննարկում չի եղել»,-հավելեց պատգամավորը: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ