05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանից` ձիով քայլ

“Հայտարարությունը Սաֆարովի հետ կապված շատ ճիշտ էր, ուժեղ եւ ազդեցիկ: Ես հավատում էի, որ դա շատ անկեղծ էր: Ես հույս ունեմ, որ նույն կոշտ դիրքորոշումը կլինի կոռուպցիայի եւ օլիգարխների դեմ պայքարում”,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին` կապված Սաֆարովի արտահանձնման եւ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նրա ելույթին, որտեղ նախագահը խիստ քննադատական գնահատականներ հնչեցրեց, ասել է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

“Առաջին փորձությունը, որ կարող է լինել իշխանության համար, այն է, թե ինչ տեղի կունենա օլիգարխների` հատկապես Ռուբեն Հայրապետյանի հետ: Նրա վերադարձի համար խորհրդարան որեւէ ուղի չպետք է լինի”,-նշել է քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ, այս հարցի հանգուցալուծումը կլինի այն փորձությունը, որը կապացուցի,  թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթը ուղղակի փիար քայլ էր` ընտրություններին ընդառաջ, թե իսկական քաղաքականություն:

“Դեռ շատ վաղ է ասել, այս դիրքորոշումը կգոհացնի մեզ, թե ոչ: Ես ուզում եմ տեսնել գործողություններ”,-նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ