Ես չեմ ուզում Ադրբեջան դառնալ. Լևոն Իգիթյանը բորբոքվեց
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում որոշում կայացվեց բնակարան նվիրաբերել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս որոշման նախագծին՝ նշելով՝ Ռաիսա Մկրտչյանն ունի բնակարան, ավելին՝ ապրում է լավ պայմաններում, բայց կան մարդիկ, ովքեր, իսկապես, բնակարանի կարիք ունեն։
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամին արձագանքեց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը՝ հայտարարելով, թե «երբ որ առարկային չես տիրապետում, կարծիք ունենալը մի քիչ ծիծաղելի է։ Ես աշխատել եմ Ռաիսա Մկրտչյանի հետ, նա հոգևոր դիվիդենտ է բերել մեր երկրին, շատ եմ ցավում, որ հասել ենք այն վիճակին, որ բացարձակ արժեքներն ենք կասկածի տակ դնում։
Ես չեմ ուզում Ադրբեջան դառնալ, բացարձակ արժեքների շուրջ վեճ չպետք է ունենանք, էությունը չիմանալով՝ կապրիզներով հանդես մի եկեք», – ասաց նա Իգիթյանը։