16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

“Վարդանյաններ” ՍՊԸ-ն 72 դպրոցի կնվիրաբերի համակարգչային տեխնիկա եւ գույք

Հայաստան” համահայկական հիմնադրամը Հայաստանում Հնդկաստանի դեսպանության եւ “Վարդանյաններ”  ՍՊԸ-ի հետ համատեղ Տավուշի մարզում մեկնարկել է լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում 19 քաղաքային եւ 53 համայնքային դպրոցի կնվիրաբերվի համակարգչային տեխնիկա եւ գույք:

Ներկայումս մարզում գործող 82 հանրակրթական եւ հիմնական դպրոցներից միայն 10-ում կան բավարար թվով համակարգիչներ:Հայաստան” հիմնադրամը խնդրի լուծման նպատակով 2011թ. հոկտեմբերին Հնդկաստանի կառավարության հետ կնքեց Հուշագիր` Տավուշի մարզի դպրոցների համակարգչային զինման վերաբերյալ: Հիմնադրամը նախապես հոգացել է նաեւ ուսուցիչների վերապատրաստման խնդիրները:

Հնդկաստանի կառավարության հովանավորությամբ դպրոցներին կնվիրաբերվի 550 համակարգիչ եւ 72 տպիչ: Իսկ համակրգիչների տեղադրման եւ ինտերնետ կապի ապահովման նպատակով Հայաստան կժամանեն հնդիկ մասնագետներ: Մինչեւ սեպտեմբերի վերջ համակարգչային տեխնիկան երկու խմբաքանակով կհասնի Հայաստան:

Համակարգչային դասասենյակների կահավորումն էլ հովանավորել է “ՎարդանյաններՍՊԸ-ն` հանձին հիմնադրամի բարերար Միքայել Վարդանյանի:

Ծրագրի արդյունքում` 16 183 աշակերտ կարող է ստանալ համակարգչային պատշաճ գիտելիքներ:

 

 


 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ