07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Դատավորների նկատմամբ հաճախ են ճնշումներ լինում»

Փաստաբան Հայկ Ալումյանը վստահ է ՝  խորհրդարանի կողմից ընդունված՝ այսպես կոչված բարեփոխված Դատական օրենսգրքում   ձգտում չկա լուծել այն խնդիրը, որ յուրաքանչյուր դատավոր իրեն անկախ զգա: 

«Եթե անգամ դատական համակարգն ինքն իրենով լինի անկախ, դա դեռ երաշխիք չէ, որ յուրաքանչյուր դատավոր կլինի անկախ և կզգա իրեն որպես անկախ սուբյեկտ: Հիմա դատավորների նկատմամբ հաճախ   են ճնշումներ լինում. դատական իշխանության վերնախավի կողմից: Մենք պիտի ձգտենք ոչ այնքան դատական իշխանության անկախության, այլ որ յուրաքանչյուր դատավոր ինքն իրեն զգա անկախ, ինչին այս օրենսգիրքը տպավորություն է, որ անգամ չի էլ ձգտում», – ասաց Հայկ Ալումյանը:

ՊՎերջինս շեշտեց՝  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ցանկացած դրական փոփոխություն արվել է ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽ-ի, ԱՄՆ դեսպանատան, ՄԻԵԴ-ի վճիռների ճնշման տակ:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ