«Շատ շնորհակալ կլինեմ իմ թիմին, եթե ապրիլից հետո էլ հնարավորություն ունենամ շարունակել իմ այս աշխատանքը»
«Իմ մասով կարող եմ ասել մի բան, որ իրոք հսկայական ծավալի աշխատանք կա այստեղ, և ես ուղղակի շատ շնորհակալ կլինեմ իմ թիմին, եթե ապրիլից հետո էլ հնարավորություն ունենամ շարունակել իմ այս աշխատանքը և կլինեմ մեր երկրի ամենաերջանիկ քաղաքացին, եթե հաջողվի լուծել այդ խնդիրները», -«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Վ.Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել օրենքի փոփոխությունը, որով բոլոր պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց և իրենց ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունը, այդ թվում նշելով. եթե չեն ծառայել՝ տարկետում են ունեցել, թե՞ ազատվել են, և եթե ծառայել են, կամովին կարող են նշել մարտական հերթապահություն անցած լինելու փաստը:
«Սա խրախուսական մեխանիզմ է, որպեսզի նաև առաջացնի ձգտումը, ցանկությունը մեկընդմիշտ ֆիքսելու, որ երիտասարդն իր ծառայությունն անց է կացրել հայրենիքի սահմանը պաշտպանելով, առաջնագծում», – ասել է նա։