25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կայսերիի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կվերանորոգվի

Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկացմամբ՝ Կայսերիի քաղաքապետարանը եկեղեցու վերանորոգման համար 3.5 միլիոն թուրքական լիրա (մոտ 915 հազար ԱՄՆ դոլար) կհատկացնի:

Կայսերիի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության Կայսերի շրջանի մշակութային հուշարձանների պահպանության խորհրդի թույլտվությունը ստանալուց հետո 2018-ի տարեսկզբին կավարտեն եկեղեցու վերականգման նախագիծը: Այնուհետև կսկսեն բուն վերանորոգման աշխատանքները, որ կտևի 4.5 ամիս:

Նախատեսվում է վերակառուցել նաև եկեղեցու բակում գտնվող Գյումուշյան դպրոցի շենքը, որը 1868 թվականին կառուցել է Դանիել և Հովհաննես Գյումուշյան եղբայրները: 

Նշվում է, որ Կենտրոնական Անատոլիայի ամենահին եկեղեցին, որը կառուցվել է 1191 թվականին, հայերի համար կարևոր ուխտավայր է եղել:

Աղբյուրն անդրադառնում է նաև հայերի համար Կայսերիի նշանակությանը՝ հիշեցնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ծնվել և մեծացել է հենց այդ քաղաքում: Նրա առաջնորդությամբ հայոց թագավոր Տրդատ 3-րդը 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն է ընդունել, իսկ Սուրբ Գրիգորին հետ է ուղարկել Կայսերի, որտեղ էլ վերջինն օծվել է Հայաստանի առաջին կաթողիկոս:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ