07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանը Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով

Մոսկվայում անց է կացվում «Երևանյան օրեր Մոսկվայում» միջոցառումների ծրագիրը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ։ Միջոցառման շրջանակններում հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է «Արգիշտի առաջին» մեդալով՝ հեռուստատեսության ոլորտում զգալի ավանդի, նաև Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության զարգացմանը մեծապես աջակցելու համար։ Այս մասին Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան է հայտնել իր Instagram-ում։

«Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գարիկին շնորհել է «Արգիշտի առաջին» հուշամեդալը՝ հեռուստատեսության ոլորտում նշանակալի ավանդի և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցությանը մեծապես նպաստելու համար։ Սա Գարիկի առաջին պետական պարգևն է։ Հպարտանում եմ քեզնով։ Դու մեր հպարտությունն ես, դու Երևանի ու Հայաստանի հպարտությունն ես։ Դու քո ազգի արժանի զավակն ես, որն արդեն 20 տարի փառաբանում է իր երկիրը ու աջակցում ոչ միայն Երևանի ու Մոսկվայի, այլև Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը»,- մակագրել է Ժաննան իր հրապարակած լուսանկարը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ