«Պատրաստ ենք փոխզիջումների այն մակարդակով, որոնք չեն սպառնում Արցախի անվտանգությանը» /տեսանյութ/
«Իսկապես, 2017-ը բավականին կայուն տարի էր, բոլոր տեսակի ցնցումներից զուրկ, ինչը չի կարող չուրախացնել, եթե համեմատենք 2016 թ․-ի հետ, երբ լուրջ գործընթացներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական ճակատում՝ ապրիլյան պատերազմ և այլն»,- Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասի՝ քաղաքագետը շեշտեց՝ հայկական կողմը հանդես եկավ ավելի կարծրացած դիվանագիտական դիրքորոշմամբ և ավելի նեղացրեց զիջումների պատրաստ իր քաղաքականությունը։
«Սա առաջին անգամ արտահայտվեց Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում, երբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հետագայում էլ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում ասացին, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու բանակցային գործընթացը։ Բայց նրանք հնարավոր զիջումների մասին խոսեցին ոչ թե այն բառապաշարով, որը կար Մադրիդյան սկզբունքների բովանդակության մեջ՝ միջանցքը պահպանելու մասին, այլև պատրաստ է փոխզիջումների այն մակարդակով, որոնք չեն սպառնում Արցախի անվտանգությանը»,- նշեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում: