Միայնակ Գայլը վատացավ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր»-ի գործով նիստը կրկին ընդմիջվեց: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ վատացել է Արայիկ Խանդոյանի(Միայնակ գայլ) ինքնազգացողությունը և նրա համար «Շտապ օգնություն» է հրավիրվել:
Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն էլ խնդրեց բուժօգնություն տրամադրել նաև իր պաշտպանյալին, քանի որ վերջինս հացադուլի մեջ է և շատ վատ վիճակում է գտնվում:
Դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց, մինչև պարզ դառնա թե ինչ վիճակում են Արայիկ Խանդոյանն ու Արմեն Բիլյանը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: