20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերին՝ Երեւանի պատասխանը. Իրավունք

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր տարա­ծեցին, որ Ադրբեջանում սկսել են փորձարկել անօդաչու թռչող սարքերը, որոնք ադրբեջանական արտադրության են: Ըստ նույն աղբյուրների, երկրի ռազմական արդյունաբերության նախարարը ներկայացրել է ոչ միայն անօդաչու թռչող սարքը, այլեւ հայտարարել է, որ աոաջիկայում թուրքական մի շարք կաոույցների հետ ոլորտի հետ կապված իրականացնելու են տարբեր նախագծեր:

Սա ադրբեջանական հերթական սուտ տեղեկատվությունն է, թե  Ադրբեջանը զինվում է, ինչ սպասել այս ամենից: Հարցե­րի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբան­ների հետ:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փոր­ձագետ Կարեն Վերանյանն փաստեց, որ վերջին տարիներին Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է տանում իր երկրի զին­ված ուժերը ժամանակակից ԱԹՍ-երով համալրման ուղղու­թյամբ. «Հատկապես մտահոգիչ են իսրայելական արտադրության հետախուզական եւ հարվածային նշանակության տարբեր տեսակի ԱԹՍ-երի մատակարարումներն Ադրբեջանին:

Էլ ավելի մտահոգիչ է այն, որ Ադրբեջանում իսրայելական Aeronautics ընկերության հետ համատեղ գործում է ԱԹՍ-երի արտադրության գործարան: Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է այս գործարանում արտադրված ԱԹՍ-ի փորձարկմանը:

 Այլապես դժվար Է հավատալ, որ Ադրբեջանը կարող Է այսօր արտադրել ժամանակակից տեխնիկական ու տեխնոլոգիա, կան պահանջներին համապատասխան հետախուզական, առավել եւս հարվա­ծային սեփական արտադրության ԱԹՍ-եր: Միեւնույն ժամա­նակ հարկ եմ համարում նշել, որ այսօր լուրջ խնդիրներ են առաջացել նույն այդ իսրայելական ընկերության՝ Ադրբեջանին մասնավորաբար Orbiter տեսակի ԱԹՍ-երի մատակարա­րումների հարցում, որի առնչությամբ Իսրայելում իրականացվում Է քրեական գործընթաց, իսկ գործարքը ժամանակավորապես սառեցվել է:

Չեմ կարծում, որ Հայաստանը սպառազինությունների եւ, մասնավորապես, ԱԹՍ-երի մրցավազքում հապաղում է: Ասեմ ավելին, հայկական կողմն արդեն փորձարկել է սեփական արտադրության հարվածային ԱԹՍ, եւ փորձարկումը բավական հաջող է եղել: Կարծում եմ՝ ապրիլյան ռազմական գոր­ծողություններից հետո այս ուղղությամբ նույնպես մենք ունենք լուրջ հաջողություններ Հայաստանի զինված ուժերի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով:

Ըստ իս՝ հարավկովկասյան տարածաշրջանում եւ մասնավո­րապես, արցախյան ուղղությամբ իրադրությունն այնպիսին է, որ հայկական կողմը կարող է եւ պետք է նվազագույնը մեք քայլ առաջ լինի հակառակորդից՝ ռազմական հավասարակշռության որակական բաղադրիչի տեսանկյունից»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ