28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հայ գիտնականներին չհասավ

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակն այս տարի շնորհվելու է երկու գիտնականների: Այս մասին այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ հրավիրված ասուլիսին հայտնեց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարիտրոսյանը:

“Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 2010 թվականին: Նպատակը ակադեմիկոս Համբարձումյանի հիշատակի հավերժությունն է, բացի այդ սա հնարվորություն է տալիս ամբողջ աշխարհին ներկայացնել մեր գիտությունը: Մրցանակով նոր համագործակցության հնարավորություններ են ստեղծվում տարբեր համալսարանների աստղագիտարանների հետ”,-նկատեց ԳԱԱ նախագահը:

Գիտնականների ընտրությունը կատարել է տարբեր ազգությունների գիտնականներից կազմված ժյուրին:

Այս տարի մրցանակի համար դիմողները ավելի շատ են եղել (12), քան առաջին տարին էր: ԳԱԱ նախագահի խոսքով՝ հայ դիմորդներ ևս եղել են:

Մրցանակը շնորհվեց Յան Էյնաստոնին և Իգոր Նովիկովին: Երկու գիտնականների աշխատանքներն էլ վերաբերում են տիեզերքի էվոլյուցիային:

Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին ԳԱԱ-ին և հայ ժողովրդին: “Ես իմ գիտական կարիերան սկսել եմ հենց Երևանում, երբ աշխատում էի իմ դիպլոմային աշխատանքի վրա՛՛,-ասաց Մոսկվայի Պ. Ն. Լեբեդևի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական աստղագիտության կենտրոնի տնօրենի տեղակալ, Կոպենհագենի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Իգոր Նովիկովը: Նա նշեց, որ այդ աշխատանքը ղեկավարում էր Վիկտոր Համբարձումյանը:

Մյուս դափնեկիրը՝ Էստոնիայի Տարտուի աստղադիտարանի ավագ աշխատող Յան Էյնաստոնը, ևս հիշեց, թե ինչպես էին աշխատում Վիկտոր Համբարձումյանի հետ: Միզազգային մրցանակը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար:

Քիչ անց ԳԱԱ կժամանի ՀՀ նախաահ Սերժ Սարգսյանը՝ մասնակցելու մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ