28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի արձագանքը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Երուսաղեմի վերաբերյալ որոշման չեղարկմանը

Թուրքիան խիստ է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունման դեմ ԱՄՆ-ի կողմից վետոյի կիրառմանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը իր այս քայլով ցույց տվեց, որ «սպառել է իր անկողմնակալությունը»:

«Այն հանգամանքը, որ քվեարկության ընթացքում ԱՄՆ-ն միակ երկիրն է եղել, որ դեմ է քվեարկել որոշման ընդունմանը,  ապացուցում է, որ ԱՄՆ-ի՝ Երուսաղեմի վերաբերյալ որոշումը անօրինական է: Տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող այս հարցում միջազգային հանրության կողմից որևէ քայլ չանելը անընդունելի է»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում ,է որ Թուրքիան կշարունակի Պաղեստինի կողքին լինել և միջազգային կառույցներում կշարունակի սատարել պաղեստինցի ժողովրդի պայքարին:

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը և կոչ անում չեղարկել այս որոշումը:  Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է հավաքել: ԱՄՆ-ը` որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:
Նախագծում ասվում էր, որ «ցանկացած որոշում և գործողություն, որ ենթադրում է Երուսաղեմի բնավորության, կարգավիճակի և ժողովրդագրական կազմի փոփոխություն, իրավական ուժ չունի, անվավեր է և պետք է չեղարկվի»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ