19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Այսուհետ հնարավոր կլինի դատարան դիմել օն-լայն

Այսուհետ հնարավոր կլինի դատարան դիմել օն-լայն. Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ նախագծերի փաթեթով այդ հնարավորությունը տրվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական գործերով դատարան դիմելու համար:

Էլելտրոնային տարբերակով դատարան դիմելու դեպքում անձը ապացույցները կներկայացնի սկանավորված տարբերակով, իսկ հետագայում անհրաժեշտության դեպքում դատարան կբերի բնօրինակները։ 

Արթուր Հովհաննիսյանը նաև նկատեց, որ էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու առաջարկը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանինն էր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ