28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մեր շատ սփյուռքահայ եղբայրներ ու քույրեր կլինեն, որ կցանկանան որդեգրել հայ երեխային»

Ազգային ժողովում «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին. «Դրական եմ գնահատում, որ կա բաժանում, և որդեգրման ժամանակ առավելությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին օտարերկյա քաղաքացիների նկատմամբ, բայց այստեղ մեկ խնդիր էլ կա. ոչ բոլոր հայազգի քաղաքացիներն են ՀՀ քաղաքացիներ:

Կարծում եմ՝ արդարացի կլինի, որ մենք նաև երկրորդ սահմանը դնենք. ՀՀ քաղաքացիներին, իհարկե, առաջնությունը տրվում է, բայց դրանից հետո օտարերկրյա քաղաքացին էլ լինի օտարերկրյա հայազգի քաղաքացին»: Ըստ նրա՝ օտարերկրյա հայազգի քաղաքացին պիտի ունենա ավելի շատ իրավունք, այսինքն՝ առաջինը որդեգրելու իրավունք: «Ես, իհարկե, ռասիզմին դեմ եմ, բայց ճակատագրի բերումով մեր շատ ազգակիցներ ապրում են դրսում: Միգուցե, մեր շատ սփյուռքահայ եղբայրներ ու քույրեր կլինեն, որ կցանկանան որդեգրել հայ երեխային: Ճիշտ կլինի, որ այդ առաջնությունը տանք հայ ընտանիքին»:

Սուրեն Քրմոյանն ասաց, որ ազգային-մշակութային շահը հաշվի առնելով՝ հայ ընտանիքին է առաջնությունը տրվելու, աշխատելու են ՀԱԱԳԱ-ի կոնվենցիայի անդամ պետությունների հետ, բացառությամբ օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի. այնտեղ միայն ազգությամբ հայերին են թույլ տալիս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ