22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առավոտյան աղոթք

Ով  ապրում  է Բարձրյալի  աջակ­ցությամբ, երկնքում  կհանգչի Աստծու Հո­վանու տակ:

Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավեն  իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»:

Նա ինձ կփրկի որսորղի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից :

Իր  ծոցում կպահի  քեզ, եւ դու ապահովություն  կունենաս  նրա թեւերի հովանու տակ:

Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի:

Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից եւ ոչ էլ ցերեկվա սլացող  նետից, խավարում շրջող

բանից, եւ կեսօրին դեւի  գայթակղությունից:

Քո կողքին հազարներ կընկնեն, եւ քո աջին՝  տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա:

Բավական է, որ քո աչքով նայես, եւ դու կտեսնես մեղավորների ստացած  հատուցումը:

Դու, Տեր, իմ հույսն ես:

Բարձրյալին քեզ  ապավեն  դարձրիր :

Չարիքը  չի հասնի քեզ, եւ տանջանքները  չեն մոտենա քո տան  հարկին :

Իր  հրեշտակներին  հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ  քո բոլոր ճանապարհներին :          |

Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես:

Դու կքայլես իժերի ու քարբերի  վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին :

Քանի որ հույսն ինձ վրա դրեց, ես կփրկեմ նրան, նրան հովանի կլինեմ, քանզի անունս ճանաչեց:

Ինձ ձայն կտա ու կլսեմ նրան, եւ նրա հետ կլինեմ նեղության մեջ. կփրկեմ ու կփառավորեմ նրան:

Բազում  օրերով նրան կլիացնեմ ու ցույց  կտամ  նրան իմ փրկությունը:

Սաղմոս 91

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ