«Ինչու՞բախտը քեզ, այդ ճամփով տարավ»
ՀԵՐՈՍ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ, ԱՅԴՊԻՍԻՆ ԾՆՎՈՒՄ ԵՆ
Գոռ Վահանի Օհանյան
Ազգի պաշտպան իմ զինվոր եղբայր, դու երբեք չլքեցիր քեզ վստահված դիրքը, չթողեցիր թշնամուն առաջ սլանա, միշտ հավատարիմ մնացիր քո հայրենիքին ու քո ազգին։ Եվ ինչքան խոր ու անսասան լինի այդ հավատը զինվորի նկատմամբ, այնքան ամուր ու աներեր կլինեն մեր հայրենիքի հիմքերը։
2015 թվականի դեկտեմբերի 17-ին Փոքր Վեդի գյուղում սուգ էր; Գյուղում նորից պատերազմի սարսափի միջով անցավ երբ իմացան , զոհվելէ համագյուղացի`ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանը;Ավագ լեյտենանտը դեկտեմբերի 17-ի գիշերը ազերիների դիվերսիոն հարձակման ժամանակ մարտական դիրքերում էր, շարքայինների կողքին: Նա Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրաձգային դասակի հրամանատարն էր: ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանը վիրավորվել է նռնականետից կրակելիս: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել է:23-ամյա Գոռ Օհանյանը:Գոռը ծնվել էր 1992թ,դեկտեմբերի 24-ին; Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելիս Գոռ Օհանյան, որոշում է գործերը հանձնել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Երազանքն իրականություն դարձավ զինվորական դարձավ և ավարտելուց հետո մեկնեց ծառայության ;Արդեն 4 տարի էր ինչ ` ծառայում էր ;Գոռը ընտանիքի ավագ որդին էր , ունի իրենից փոքր քույր և եղբայր: Նրա մայրը ուսուցչուհի Է`Ջուլիետա Փրվեյանը իսկ հայրը Վահան Օհանյան `հողագործությամբ է զբաղվում:
Մայիսի 6-ին հարազատ կրթօջախում «Անվանակոչում և ոգեկոչում» խորագրով միջոցառում էր նվիրված Գոռ Օհանյանի հիշատակին : Համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանի և դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ դպրոցի աշակերտական խորհրդի ,մանկավարժական խորհրդի որոշմամբ, դպրոցի 8-րդ դասարանը անվանակոչվեց հերոս քաջորդու անունով ;Հավերժ փա՜ռք… Փա՜ռք քեզ մեր հերոս , Ինչու՞բախտը քեզ, այդ ճամփով տարավ Երազանքներդ՝ Թողեց անկատար: Դու մեր սրտում ես, Մեր հիշողությունում;
17,12,2017
«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան