27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե շարունակում են, ուրեմն բավարարված չեն իրենց պահանջները. Բոստանջյան (տեսանյութ)

«Ես բոլոր պարագաներում կարող եմ ասել, որ մեր բանակցությունները երիտասարդների հետ արդյունավետ էին, իրենց կողմից բարձրացված հարցերը ճիշտ հարցեր էին, մտածելու առիթ տվող հարցեր էին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների վերսկսվող պայքարի մասին:

Հիշեցնենք, որ այսօր նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ վերսկսում են հացադուլը, դադարեցնում են քննարկումները օրենսդիր, գործադիր մարմինների հետ: Նախքան այդ կլոր սեղանի շրջանակում քննարկում եղավ, Վարդան Բոստանջյանը ևս մասնակցում էր այդ քննարկմանը:

Նա նշեց, բանակցությունները խորհրդարանի շրջանում վերջացրին նրանով, որ իրենց դրած հարցերի կտրվածքով որոշներն իրավունք ունեին լուծում ստանալու. «Եվ մենք այդ ամրագրմամբ խնդիրը թողեցինք գործադիր իշխանությանը համապատասխան մոտեցումների համար:

Ստացվում է, որ իրենք բավարարված չեն, այդ պատճառով էլ շարունակում են պայքարը»,-հավելեց նա:

Ուսանողները դեմ են տարկետման սահմանափակմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ