20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շուտով արևելյան Երուսաղեմում կբացենք մեր դեսպանատունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քարամանում տեղի ունեցած կուսակցական ժողովում հայտարարել է, որ շուտով դեսպանատուն են բացելու արևելյան Երուսաղեմում:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությանը, ասել է. «ՄԱԿ-ի որոշումները անտեսելով՝ այս քայլն անողներն ուզում են ասել (ՄԱԿ-ին)՝ «Մենք ձեզ չենք ճանաչում: Մենք էլ ձեզ չենք ճանաչում: Չորեքշաբթի Իսլամական համագործակցության կազմակերպությանը գագաթաժողով անցկացնելու կոչ արեցի, մեկ շաբաթում բոլորը հավաքվեցին:

…Միաձայն ընդունված հայտարարությունը հետևյալ ուղերձն էր պարունակում աշխարհին՝ մուսուլմանների մայրաքաղաք Երուսաղեմը չեք կարող հրեաների սեփականությունը դարձնել: Այստեղ մուսուլմանների ու քրիստոնյաների սրբատեղիներն են գտնվում, բայց ոչ՝ ուրիշի: Դուք էլ Ձեր տեղում մնացեք և սիոնիստական օպերացիա մի փորձեք իրականացնել: Եթե փորձեք, դրա գինը թանկ կլինի»:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ասում է, որ Երուսաղեմը պետք է հայտարարվի Պաղեստինի մայրաքաղաք, և իրենք վաղուց են դա արել:

«Օկուպացված լինելու պատճառով չենք կարողանում գնալ այնտեղ և մեր դեսպանությունը բացել: Նույնիսկ մեր դեսպանությունն է այնտեղ ներկայացված գլխավոր հյուպատոսարանի միջոցով: Մենք փաստացի արել ենք դա (Երուսաղեմում դեսպանատուն բացելը նկատի ունի-EH): Մոտ է նաև այն օրը, երբ այնտեղ պաշտոնապես կբացենք մեր դեսպանատունը»:

Հիշեցնենք, որ արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու առաջարկը արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում Երուսաղեմի հարցով կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթի գագաթաժողովի ժամանակ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում օրերս արված փոփոխությամբ Արևելյան Երուսաղեմն արդեն նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ