28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ճի՞շտ չէր լինի սպասել պապլիոմա վիրուսի դեմ պատվաստման հարցում. պատգամավորը՝ նախարարին

ՀՀ Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկում է մեկնարկել:

ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ ծրագրի ներդրման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության վիճակագրությունը, որի ցուցանիշներով Հայաստանը բարձր հիվանդացության երկրների շարքում է:
Նա հավելեց, որ  երկրի անմիջական դիմումով հնարավորություն է ընձեռվել մասնակցել GAVI-ի ծրագրին, և պատվաստումը կկատարվի 9-13 տարեկան աղջիկների շրջանում: 
 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեց, որ տարիներ առաջ լայնածավալ աշխատանք կատարվեց ընտանեկան պլանավորման ծրագրի շրջանակներում, որը փաստացի անիմաստ ու անարդյունավետ էր: 

Ըստ պատգամավորի՝ ի վերջում կա առանց ռիսկի տարբերակ, վեց ամիսը մեկ գնալ հետազոտվել: «Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ երրորդ կարգի ցեղատեսակի վրա փորձարկման փուլ է իրականացվում: Արդյոք պետք չէ՞ր ավարտեին,  հասկանայինք արդյունքները, ի՞նչն էր նման հրատապության խնդիրը»,-հարցրեց նա և նշեց, թե արգանդի քաղցկեղի դեպքերի լուրջ աճ կա երկրում, բայց դա, ըստ նրա, վատ սննդով է պայմանավորված, վատորակ մեքենաների արտանետումներով և այլն: 

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանեց, թե իրենց համար վերջնական ուղեցույց և գործողությունների թելադրողը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մայիսի 26-ի զեկույցը: «Միևնույն ժամանակ հայտարարում է 100%-ով արդյունքի մասին, սա պաշտոնական հայտարարություն է, որը մեզ համար վերջնական ուժ ունի»,-ասաց նա:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ