Թուրքիան Երուսաղեմի մասին ԱՄՆ-ի որոշումը չեղարկելու համար կդիմի ՄԱԿ-ին
ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի վերաբերյալ որոշումը չեղարկելու նպատակով Թուրքիան պատարստվում է դիմել ՄԱԿ: Ըստ «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Կրկին դատապարտելով Երուսաղեմի հարցով Դոնալդ Թրամփի որոշումը՝ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է երկակի չափանիշների կիրառելու մեջ:
«Նախ կդիմենք ՄԱԿ-ի անվտանգությանի խուրհուրդ, եթե հանկարծ, ինչ-որ երկիր վետո կիրառի մեր դիմումի դեմ, ապա մենք հարցը կտեղափոխենք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա: Աշխատելու ենք չեղարկել այդ անօրինական որոշումը»,- ասել է Էրդողանը:
Վերջինս նշել է, որ պաշտոնական ԱՆկարան ամեն հնարավոր բան կանի, որ աշխարհը ճանաչի Պաղեստինի անկախությունը: