13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Գորգիսյանը Կառավարությունից պատասխան է պահանջում

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորիգսիյանը ԱԺ ամբիոնից պահանջեց Կառավարությանը պարզաբանել, թե ինչու պետք է ՌԴ սահմանապահ զորամասի կողմից արգելանքի պատճառով Մեղրիի ճանապարհներից մեկը վերանորոգելն անհնար դառնա: «Պահանջում եմ որևէ կերպ արձագանք և համապատասխան մեկնաբանություն: Բանն այն է, որ Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու շուրջ 40 մետր երկարությամբ հատված չի հաջողվում վերանորգել, որովհետև ՌԴ-ի 2393 սահմանապահ զորմասի կողմից, պետք է թույլտվություն տրվի այդ հատվածի համար: ՀՀ ռազամավարական կարևորագույն այդ ճանապարհատվածի 40 մետր վերանորոգելու համար այդ համաձայնությունը որևէ կերպ չի հաջողվել ձեռք բերել»,-ասաց նա: Ըստ Գորգիսյանի՝ լրջագույն խնդիր է:

«Կառավարությունը պետք է ինչ-որ ձևով մեկնաբանի, թե ինչու չենք կարողանում ռազմավարական կարևորրագույն ճանապարհները վերանորոգել, ի՞նչ պետք է անենք, որ այսպիսի կախվածություն չունենանք ՌԴ-ից և կոնկրետ ՌԴ զորամասի քմահաճույքներից»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ