01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Որ թողենք, իշխող կուսակցությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հալաչօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Երեւան կատարած այցն ու հայտարարությունները քննադատության է արժանացել տխրահռչակ թուրք պատմաբան, իսկ ներկայում երկրի խորհրդարանի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի կողմից, գրում է “Թուրքագիտական պորտալը”։

“Ազգայնական շարժում” կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Հալաչօղլուն հայտարարել է, թե ներկայիս իշխանությունները ծրագրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

“Եթե թողենք “Արդարություն և զարգացում” կուսակցությանը /Թուրքիայի իշխող քաղաքական ուժը-խմբ./, ապա նրանք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը”,- հայտարարել է նախկինում Թուրքիայի պատմագիտական ընկերության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հալաչօղլուն։

“Թուրքիայի ներկայիս կառավարության հայերի նկատմամբ քաղաքականությունը, սահմանը բացելու թեման տեսնելով՝ կարող ենք հասկանալ, որ Դավութօղլուն կամ կառավարությունը մտադիր են ընդունել Հայոց ցեղասպանությունը”,-հավելել է թուրք պատգամավորը։

allTurkey.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ