30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Միայնակ Գայլը և Մխիթար Ավետիսյանը հեռացան

Երևանի Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գրծով դատական նիստը ընդմիջումից հետո շարունակվում է:

«Սասնա ծռեր»-ի անդամները վերադարձան դատական նիստերի դահլիճ:

 Դատավորը նշեց, որ քննարկվում է գրավոր  ապացույցների ուսումնասիրման փուլը: Դատավորը որոշեց, որ այն ամբաստանյալները, ովքեր չեն ցանկանում մասնակցել դատավարությանը կարող են հեռանալ դալիճից:

Արայիկ Խանդոյանը և Մխիթար Ավետիսյանը հեռացան:

Գործով մյուս ամբաստանյալները որոշեցին առայժմ մնալ և մասնակցել դատավարությանը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ