«Գարդասիլ»-ը կենսաբանական զենք է .կոչ վարչապետին
«Ես դիմում եմ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչով` պաշտոնանկ անել Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, որը ֆեյսբուքյան ասուլիսում բացատրել է, որ Հայաստանում աղջիների մինչև 15 տարեկան դառնալը սեռական կյանքով են ապրում, այդ պատճառով պետք է պատվաստվեն «Գարդասիլ» պատվաստանյութով`պապիլոմա վիրուսի դեմ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության ոլորտում մասնագիտացած հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
Լրագրողի խոսքով` այս հայտարարությունը հիմք է նախարարին պաշտոնանկ անելու համար, քանի որ վերջինս խայտառակում է հայ աղջիկներին և դիպչում հայ ընտանիքների պատվին:
Հովհաննիսյանը բացահայտում է` սահմանային գյուղերում մարդիկ վախենում են, երբ ստիպված պետք է պատվաստման տանեն իրենց աղջիներին.« «Գարդասիլ» վիրուսը անվտանգ չէ, այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան, որտեղ նշվում է, որ այն վտանգում էմարդու առողջությունը: Բազմաթիվ գիտնականներ հավաստել են, որ «Գարդասիլ»-ը կենսաբանական զենք է արևմուտքի դեմ»:
Լրագրողը Առողջապահության նախարարին առաջարկում է.«Եթե վստահ եք, որ «Գարդասիլ»-ը անվտանգ է որոշակի գումարով ապահովագրեք այդ պատվաստումը ստացողներին»: