28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ազգային ժողովից պարզաբանում են՝ ինչու է Բաբլոյանը հանել գոտին Մոսկվայի օդանավակայանում

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պարզաբանել է, թե ինչու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ հայկական պատվիրակության մյուս անդամները մյուս ուղեւորներին նման զննում անցել Մոսկվայի օդանավակայանում:

Արսեն Բաբայանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Դուշանբե-Մոսկվա-Երեւան երթուղուն, որի մասին վերջին օրերին տարբեր մեկնաբանություններ են հնչում:

Դուշանբեից Երեւան վերադարձի չվացուցակի համաձայն` պատվիրակությունն օդանավակայանում Մոսկվա-Երեւան թռիչքին հասնելու համար ուներ 1 ժամ 25 րոպե: Մինչդեռ, Դուշանբե-Մոսկվա չվերթը չվացուցակում 1 ժամ ուշացում գրանցեց:

Ելնելով իրավիճակից՝ հաջորդ չվերթից չուշանալու համար, ՀՀ ԱԺ նախագահն անձամբ է որոշել Մոսկվա-Երեւան ինքնաթիռին հասնել ընդհանուր ընթացակարգով, քանի որ մնացել էր ընդամենը 25 րոպե. եթե հատուկ արարողակարգային ընթացակարգով կազմակերպվեր, այն կտեւեր առնվազն 1 ժամ, եւ պատվիրակությունը չէր հասցնի այդ օրը վերադառնալ Երեւան:

Դուշանբեից կապ է հաստատվել տաջիկական ավիաընկերության մոսկովյան ներկայացուցչի հետ, որն արդեն Մոսկվայում դիմավորել է պատվիրակությանն ու արագ ուղեկցել դեպի Մոսկվա-Երեւան ինքնաթիռը:

Ընդհանուր ընթացակարգի համաձայն` պատվիրակության բոլոր անդամները, այդ թվում՝ ԱԺ նախագահը, հաշվառվել են, անցել են մետաղաորսիչ սարքով եւ մոտեցել նստեցման:

Պատվիրակության որեւէ անդամի, այդ թվում նաեւ՝ ՀՀ ԱԺ նախագահին, որեւէ մեկը չի խուզարկել:

Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ ուղեւորութունների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հաշվառումը եւ ինքնաթիռ նստելը ընդհանուր ընթացակարգով անցնելու որոշում է կայացնում: Արա Բաբլոյանի համար սա հնարավորություն է նաեւ անձամբ տեսնելու, թե այլ պետություններում ինչպես են սպասարկում մեր հայրենակիցներին:

Ի դեպ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հաճախ կարելի է տեսնել մեքենա վարելիս, խանութում գնումներ կատարելիս կամ, պարզապես, զբոսնելիս»:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին ասել էր. «Տաջիկստան պետական այցի ժամանակ Մոսկվայի օդանավակայանի անցակետում հանել են տվել Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գոտին: Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով Ազգային ժողովից պատվիրակություն էինք մեկնել Տաջիկստան: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում ուշացում եղավ, անցումային կետում էլ երկրի երկրորդ դեմքին խուզարկում են, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ մեր ամբողջ ժողովրդի աչքի առաջ ա անում դա: Ես հասկանում եմ անվտանգության հարց է, բայց չկա՞ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ